Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Պերմյակովը կարող է մեղավոր լինել նաև մեկ այլ հանցագործության մեջ

Պերմյակովը կարող է մեղավոր լինել նաև մեկ այլ հանցագործության մեջ
17.01.2015 | 22:22

Հնարավոր է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվողը մեղավոր է նաև մեկ այլ հանցագործության մեջ՝ NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Ռուսական կողմը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ դասալքության և սպանության փաստի առիթով: Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել է միայն մեկ հոդվածով՝ սպանության:
Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանին ձերբակալված զինվորին տարել են ռազմաբազա, որտեղ էլ նա մինչ օրս պահվում է:
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանմամբ, Պերմյակովի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների շարքից մեկն իրականացվել է ռուսական բազայում, այսինքն՝ ՌԴ տարածքում, ինչը ենթադրում է, որ քննությունը վարելու է ռուսական կողմը: Հետագա հանցագործությունները և Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունը եղել են Հայաստանի տարածքում, որոնց քննությամբ զբաղվում է հայկական կողմը:
Հնարավոր է, որ զորամասից դասալքությանը նախորդել է մեկ այլ հանցագործություն՝ սպանություն, որի հետ կապված ռուսական իրավապահները գործ են հարուցել: Չի բացառվում, որ հենց դա էլ դարձել է ռազմաբազայից փախուստի ու հետագա ողբերգության պատճառը:

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ